Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների մասին

18:34     8 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների և վճարումների վերաբերյալ, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

«ՌԴ կառավարության և Թուրքիայի Հանրապետության կառավարության միջև կայացավ համաձայնագրի ստորագրում հաշվարկների ու մշակումների մասին՝ ուղղված միջբանկային փոխգործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ՌԴ-ի և Թուրքիայի տնտեսավարող սուբյեկտների միջե հաշվարկների անընդհատության ապահովմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմից համաձայնագիրն ստորագրել Է առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, թուրքական կողմից՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը:

«Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ Է Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ ու իրավահավասար առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման ու զարգացման համար»,-նշում Է հաղորդագրության մեջ:


© armedia.am