ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտել է միջոցը, որով կարող է ստուգել Սպիտակ տան բոլոր աշխատակիցներին՝ լտեսության և ԶԼՄ-ներին տված տեղեկատվական արտահոսքերի հարցով: Այդ մասին հայտնել է Politico թերթը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով:
Աղբյուրները պատմել են, որ Թրամփն ամեն անգամ զայրացել է, երբ իմացել է, որ տեղեկությունների արտահոսք է տեղի ունեցել: Նա մշտապես պնդել է պոլիգրաֆ սարքի միջոցով ստուգումներ անցկացնելու մասին: Թրամփի մոտ այս գաղափարը կրկին ակտուալ է դարձել Ուկրաինայի նախագահի հետ զրույցի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով:
Աղբյուրի խոսքերով՝ Սպիտակ տան որոշ աշխատակիցներ իրենք են ցանկություն հայտնել ստի դետեկտորով ստուգվելու, որպեսզի ապացուցեն իրենց անմեղությունն այն բանից հետո, երբ իրենց մեղադրել են լուրերի արտահոսքի համար: