Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը Սիրիայի հյուսիսի համայնքների հետ կապի մեջ է. ԱԳՆ

18:47     10 հոկտեմբերի, 2019

Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են  Ղամիշլիի հանրային կառույցների և Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։

Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան և առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։


© armedia.am