Բելգիայի թագուհի Մարի Էսմերալդան ձերբակալվել է Լոնդոնում բնապահպանական շարժման ակտիվիստների բողոքի ցույցի ժամանակ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հաղորդվում է, որ թագավոր Լեոպոլդ Երրորդի և թագուհի Ռեթիի 63-ամյա դուստրը ձերբակալվել է Թրաֆալգարի հրապարակում ոստիկանության սպաների կողմից, որոնք ավելի ուշ ազատ են արձակել արքայադստերը՝ մեղադրանք չառաջադրելով նրան:
Համացանցում շրջանառվում է փաստաթուղթը, որը հաստատում է, որ արքայադուստրն ազատ է արձակվել և գտնվում է հետաքննության ներքո: