Թրամփը Թուրքիային ու քրդերին կոչ է արել թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից

14:56     14 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան և քրդերը չպետք է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների փախուստը Սիրիայի բանտերից:
«ԱՄՆ-ն պահում է ԻՊ վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք է դա անեն հիմա: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ»,- գրել Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել է, որ ԱՄՆ-ը ԻՊ «հատուկ կարևորության»  50 բանտարկյալների թողել է թուրքական ներխուժումից առաջ Սիրիայից հեռանալուց:


© armedia.am