ԵՄ ԱԳ նախարարները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Սիրիայում

17:13     14 հոկտեմբերի, 2019

Եվրամիության անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում և իր զորքերը դուրս բերել այդ երկրից: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ:

«Խորհուրդը նորից հաստատակամորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել զորքերը»,-նշվում է փաստաթղթում: Եվրամիության անդամ երկրները նաև պայմանավորվել են կոորդինացնել Թուրքիային զենքի մատակարարումների քաղաքականությունը՝ կապված Սիրիայում նրա ռազմական գործողության հետ:

 


© armedia.am