Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել թուրքերի ու քրդերի միջև

12:13     15 հոկտեմբերի, 2019

Գերմանիայի Խերնե քաղաքում թուրքերի և քրդերի միջև բախումների ժամանակ վիրավորվել է 5 մարդ, որոնց թվում`մեկ ոստիկան: Այնտեղ տեղի էր ունենում իշխանությունների արտոնած բողոքի ակցիա ընդդեմ Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության, որին մասնակցում էր մոտ 350 մարդ, գերազանցապես քրդեր, փոխանցում է DW-ն: 

Ոստիկանության տեղեկություններով՝ ցուցարարներին սադրել են կրպակներից մեկի և թուրքական սրճարանի հաճախորդները, որի հետևանքով ծեծկռտուք է ծագել: Ցուցարարներն ավերել են թուրքական սրճարանը՝ կոտրելով պատուհանը և ներսի կահույքը: Ոստիկանությունը մի քանի գործ է հարուցել, սակայն ձերբակալվածներ դեռ չկան:


© armedia.am