Թրամփի կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն անբավարար են. Փելոսի

13:08     15 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական գործողության պատճառով նրա դեմ նախագահ Թրամփի սահմանած պատժամիջոցները բավարար չեն Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրադրությունից դուրս գալու համար:

«Նախագահ Թրամփը քաոսի և անվտանգության բացակայության էսկալացիա է սանձազերծել Սիրիայում: Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների փաթեթ կիրառելու վերաբերյալ նրա հայտարարությունը բավարար չէ այդ հումանիտար աղետը հետ շրջելու համար»,-ասված է Փելոսիի հայտարարության մեջ:

Միաժամանակ, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ պաշտպանում է Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշումը:

«Թուրքիան գրոհում է քրդական ուժերի վրա, որոնք մեզ ամենից շատ էին աջակցում ԴԱԻՇ-ի խալիֆայության ոչնչացման գործում»,-նշել է Գրեմը:


© armedia.am