Լոնդոնում վաճառում են Չերչիլի մետրոյի կայարանը

15:30     31 հուլիսի, 2013

      Լոնդոնյան մետրոյի Brompton Road կայարանը, որը չի շահագործվում, աճուրդի կհանվի:
      Փորձագետների կարծիքով, մետրոյի կայարանի դիմաց հնարավոր է ստանալ 20 միլիոն ֆունտ:
      Brompton Road կայարանը փակվել է 1934 թվականին ուղևորների սակավության պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն օգտագործվել է որպես Ուինսթոն Չերչիլի անձնական բունկեր: 
Բացի այդ, ըստ լուրերի, հենց այստեղ է անցկացվել Ռուդոլֆ Գեսի հարցաքննումը, որը Բրիտանիա էր ժամանել 1941 թվականին:
31.07.2013

 


© armedia.am