Եթե չկանգնեցնեն Թուրքիային, ապա 1915-ի Հայոց ցեղասպանությունը կրկնվի քրդերի հետ. Օսման Բայդեմիր

17:23     16 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրն, անդրադառնալով Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլերին, հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին: 

Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Sabah-ին, Օսման Բայդեմիրը հայտարարել  է, որ եթե չկանգնեցնեն Թուրքիային, ապա պատմությունը կրկնվի և 1915-ի Հայոց ցեղասպանությունը կրկնվի քրդերի հետ։

Օսման Բայդեմիրի այս խոսքերի հետ կապված արդեն նրա դեմ Թուրքիայում հայց է ներկայացվել։

Նշենք, որ Օսման Բայդեմիրը նախկինում այցելել է Հայաստան և Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 


© armedia.am