Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ. Արցախի ՊՆ

11:09     19 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  1100 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 


© armedia.am