Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով 13 մարդ է զոհվել

13:04     19 հոկտեմբերի, 2019

Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է РИА Новости-ն՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը հղումով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շչետինինո գյուղում Սեյբա գետի վրա փլուզվել է տեխնոլոգիական ջրամբարի ամբարտակը, ինչի արդյունքում հեղեղվել է ժամանակավոր  երկու կացարան:


© armedia.am