Հայտնի դերասանուհի և հասարակական գործիչ Չուլպան Խամատովան Sputnik Արմենիայի թղթակցին պատմել է, թե ինչու է Հայաստանն իր համար յուրահատուկ երկիր, ինչու է նա մասնակցում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը։
Ի՞նչ յուրահատուկ բան կա մեր երկրում։ Պատասխանելով այս հարցին, Չուլպան Խամատովան ասել է. «Մարդիկ։ Հայերը բացառիկ, զարմանալի, առատաձեռն, երախտապարտ ազգ են։ Միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը փոխանցում են բնության, պատմական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքը։ Երևում է, թե ինչպիսի սիրով ու հոգատարությամբ է այդ ամենը պահպանվում»: