NYT: Թրամփը կարող է շուրջ 200 զինվորականի թողնել Սիրիայի արևելքում

12:18     21 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ԻՊ դեպ պայքարելու համար Սիրիայի արևելքում մոտ 200 զինվորական թողնելու Պենտագոնի պլանը: Այս մասին հայտնում է The New York Times թերթը ԱՄՆ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով:

Պարբերականը նշում է, որ այդ պլանի նպատակներից մեկը օգնել քրդերին պահպանելու Սիրիայի արևելքում նավթահանքերի նկատմամբ վերահսկողությունը՝ թույլ չտալով սիրիական և ռուսական զորքերի առաջխաղացումն այդ շրջաններ:

Պաշտոնյայի խոսքերով՝ Թրամփն այդ պլանը դիտարկում է նախորդ շաբաթվանից: Վարչակազմի և պաշտպանության նախարարության երեք այլ պաշտոնյաներ հաստատել են այդ տարբերակը քննարկվում է ամերիկյան առաջատար քաղաքական գործիչների և հրամանատարների շրջանում:

 


© armedia.am