Բոլիվիայում ցույցեր են. հետընտրական կրքերը թեժանում են

12:06     22 հոկտեմբերի, 2019

Բոլիվիայի մի շարք խոշոր քաղաքներում ցույցեր են անցկացվում նախագահական ընտրություններում ձայների հաշվման ֆոնին: Բողոքի ակցիաներից մի քանիսը վերաճել են ոստիկանության հետ բախումների: Այդ մասին հայտնել է El Deber հրատարակությունը:

Այս պահի դրությամբ ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով առաջատարն է գործող նախագահ էվո Մորալեսը՝ 46,85 տոկոս ցուցանիշով, նրա հիմնական մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Կառլոս Մեսան, հավաքել է ձայների 36,74 տոկոսը:

Երկու հիմնական թեկնածուների կողմնակիցների առավել խոշոր ցույցերը գրանցվել են Լա Պասում, Սուկրեում և Օրուրոյում:

Բոլիվիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններում քվեարկությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: 


© armedia.am