Թրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային գործարք կնքել

14:40     22 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային պայմանագիր կնքելու իր մտադրության մասին, հայտնում է Fox News-ը: Նախագահի խոսքերով՝ այդ հարցը քննարկվում է Մոսկվայի և Պեկինի հետ:

«Կարծում եմ՝ երբ հավաքվենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ, մենք միջուկային գործարք կմշակենք», - ասել է Թրամփը:

Ռազմավարական հարձակվողական զենքերի մասին պայմանագրի գործողության ժամկետն ավարտվում է 2021 թվականի փետրվարին: Այն Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև զինատեսակների սահմանափակման մասին միակ գործող փաստաթուղթն է:


© armedia.am