Թրամփը պատրաստ է ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ. Պոմպեո

13:39     22 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտույան դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ Սիրիայում գործողության պատճառով: Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն;

«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ է»,- ասել  է Պոմպեոն:

Ընդ որում, հեռուստաալիքը պարզաբանում է, որ պետքարտուղարը խոսում էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին:

Միաժամանակ պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գերակայությունը երկրների վրա ճնշման տնտեսական ու դիվանագիտական լծակների օգտագործումն է: 


© armedia.am