Չիլիում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 13-ի

14:01     22 հոկտեմբերի, 2019

Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Աղբյուրի փոխանցմամբ՝ բողոքների ընթացքում Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը գնահատվում է 300 մլն դոլար:

«Վանդալների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն:

Անկարգությունների պատճառով Սյանտյագոյի իշխանությունները հոկտեմբերի 22-ին չեղարկել են պարապմունքները դպրոցներում:

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը համեմատել է պատերազմի հետ: «Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ է ուժ կիրառել առանց որևէ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին»,- ասել է պետության ղեկավարն իր ուղերձում:

 


© armedia.am