Եվրամիությունը երբեք չի համաձայնի «կոշտ» Brexit-ին. Տուսկ

16:13     22 հոկտեմբերի, 2019

ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է Интерфакс-ը:

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,- ասվում է Եվրախորհրդարանին ուղղված Տուսկի հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ այժմ Տուսկը ԵՄ ղեկավարների հետ կոնսուլտացիաներ է վարում Լոնդոնի խնդրանքով Brexit-ը հետաձգելու շուրջ: Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումն սպասվում է «առաջիկա օրերին»:


© armedia.am