ՀԲԽ. Հայ մարմնամարզիկները եզրափակչում են

09:10     23 հոկտեմբերի, 2019

Մարմնամարզիկներ Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Հարություն Մերդինյանը նվաճել են Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի եզրափակչի ուղեգիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Նժույգի թափեր վարժությունում Մերդինյանը վաստակել է 13.733 միավոր և 6-րդ տեղով որակավորվել է եզրափակչին:
Օղակների վարժությունում հանդես եկող Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը վաստակել են 14.133 և 14.166 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել 3-րդ և 6-րդ տեղերը:

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 25-ին:


© armedia.am