Մեծ Բրիտանիայում 39 դի են հայտնաբերել բեռնատարում

17:45     23 հոկտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայի Էսեկս կոմսությունում ոստիկանությունը 39 դի է հայտնաբերել բեռնատարի կցորդիչում, հայտնում է The Daily Telegraph թերթը:

Վերջինիս տեղեկությամբ՝ բեռնատարի 25-ամյա վարորդը, որը Հյուսիսային Իռլանդիայից է, ձերբակալվել է:

Ենթադրվում է, որ բեռնատարը գրացված է Բուլղարիայում: Մահացածներից 38 չափահաս է, մեկը՝ պատանի:


© armedia.am