Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կանանց ցուցակը կրկին գլխավորել է Բատուրինան

12:06     24 հոկտեմբերի, 2019

Ռուսաստանի ամենահարուստ կինը դարձել է Ելենա Բատուրինան: Այդ մասին գրել է Forbes-ը:

Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովի կնոջ կարողությունը, որը Մոսկվայի խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Ինտեկո»-ի հիմնադիրն է, հրատարակությունը գնահատել է 1,2 մլրդ դոլար:

Բատուրինան այս վարկանիշը գլխավորում է յոթ տարի անընդմեջ:

Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Wildberries ինտերնետ-խանութի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, որի կապիտալը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար:

Առաջին անգամ վարկանիշ է մտել և միանգամից երրորդ հորիզոնականը զբաղեցրել Տատյանա Կովալչուկը՝ «Ռոսիա» բանկի հիմնական բաժնետեր Յուրի Կովալչուկի կինը (600 միլիոն դոլար):

 

 


© armedia.am