Վավերացվել է ԱՊՀ երկրների շրջանակում միջուկային վթարների վերաբերյալ համաձայնագիրը

19:49     24 հոկտեմբերի, 2019

ԱՊՀ երկրները միջուկային վթարների դեպքում միջոցառումներ ընդունելիս պետք է փոխգործակցեն: ՌԴ Պետդուման վավերացրել է հնարավոր ճգնաժամային իրավիճակներին պատրաստականության մասին համաձայնագիրը, փոխանցում է RG-ն: 

Համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի նոյեմբերի 2-ին Աստանայում (ներկայումս Նուր Սուլթան): Փաստաթղթով նախատեսվում է ԱՊՀ երկրներում միջուկային օբյեկտներում վթարի դեպքում արձագանքման միացյալ խմբի ստեղծում: Այդ խումբը պետք է պատահարի վայր ժամանի մեկ օրվա ընթացքում:

Նախատեսվում է ճգնաժամային իրավիճակներ առաջանալիս մասնագետների, հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների անդրսահմանային տեղաշարժման ընթացակարգի պարզեցում:

Դրանից բացի, հաստատվում է ԱՊՀ պետությունների համագործակցության կարգը միջուկային վթարի կամ ճառագայթման վթարային իրավիճակի դեպքում օգնություն ցուցաբերելու համար:


© armedia.am