Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակի հուշարձանը կիրակի բաց կլինի քաղաքացիների համար

16:30     25 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, հոկտեմբերի 27-ին, ժամը 13.30-ից սկսած՝ բաց կլինի քաղաքացիների այցելության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը: 

Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է 2009թ., կոչվում է «Բիբլիական Դավիթը». այն Երվանդ Քոչարի համանուն ստեղծագործության կրկնօրինակն է (բնօրինակը ստեղծվել է 1953 թվականին, 2009 թվականին մոտ 5 անգամ մեծացվել է):


© armedia.am