ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համակարգել է ԻՊ առաջնորդի չեզոքացման գործողությունը․ Թուրքիայի ՊՆ

17:02     27 հոկտեմբերի, 2019

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացնելու մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել է, որ ամերիկացի և թուրք զինվորականները տեղեկություններ են փոխանակել անցած գիշեր սիրիական Իդլիբում իրականացված գործողությունից առաջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: 

«Անցած գիշեր Իդլիբում ԱՄՆ կողմից իրականացրած գործողության նախօրեին կայացել է տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում երկու երկրների ռազմական իշխանությունների միջև»,- նշված է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Defense One պարբերականը գրել էր, որ Միացյալ Նահանգները շաբաթ օրը Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել ԻՊ առաջնորդի դեմ: Ենթադրվում է, որ նա մահացած է, բայց այս տեղեկատվությունը դեռ պաշտոնական հաստատում չի ստացել:


© armedia.am