Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացնելու մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել է, որ ամերիկացի և թուրք զինվորականները տեղեկություններ են փոխանակել անցած գիշեր սիրիական Իդլիբում իրականացված գործողությունից առաջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Անցած գիշեր Իդլիբում ԱՄՆ կողմից իրականացրած գործողության նախօրեին կայացել է տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում երկու երկրների ռազմական իշխանությունների միջև»,- նշված է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։