Սատկեց ինչպես վախկոտ շուն. Թրամփը հաստատել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության լուրը

20:13     27 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին լուրը:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, ԱՄՆ նախագահի խոսքով՝ ահաբեկչին վերացրել են Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում Միացյալ Նահանգների իրականացրած արշավի արդյունքում: 

հրաձգության արդյունքում, Թրամփի խոսքերով, սպանվել են ալ-Բաղդադիի մերձավորները: Ինքը՝ ահաբեկիչ առաջնորդը, փորձել է թաքնվել տնից դեպի թունել տանող ճանապարհին, սակայն անխուսափելի գերեվարման վտանգից ելնելով՝ ինքն իրեն պայթեցրել է։ Նրա հետ միասին սպանվել է երեք անչափահաս երեխա:

«Նա արցունքն աչքերին մեզ խնդրում էր խնայել իրեն, բայց սատկեց ինչպես վախկոտ շուն: Աշխարհն այժմ շատ ավելի անվտանգ է դարձել»,- ասել է Թրամփը:

 


© armedia.am