Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության առաջնորդը

10:22     28 հոկտեմբերի, 2019

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆեռնանդեսը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Կենտրոնական ընտրական պալատի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ ձախ կենտրոնամետ դաշինքը ներկայացնող Ֆեռնանդեսի օգտին քվեարկել է ընտրողների 47,82 տոկոսը:

Գործող նախագահ Մաուրիսիո Մակրիի օգտին, ով ներկայացնում է աջ կենտրոնամետ ուժերին, տրվել է ձայների 40, 67 տոկոսը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Արգենտինայի քաղաքացիները նախագահ են ընտրել վեց հավակնորդներից: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 80,84 տոկոս:


© armedia.am