Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարված անտառային հրդեհների պատճառով

10:38     28 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված մոլեգնող անտառային հրդեհների պատճառով: Նահանգապետ Գևին Նյուսոմի համապատասխան հայտարարությունը զետեղված է պաշտոնական կայքում:

«Հոկտեմբերի 27-ին նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել նահանգի ամբողջ տարածքում՝ կապված այն աննախադեպ ուժեղ քամիների ազդեցության հետ, որոնք հրդեհների ու տարհանման պատճառ են դարձել ամբողջ նահանգում»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն իշխանությունների տրամադրած տեղեկատվության՝ տարհանվելու հանձնարական է ստացել գրեթե 200 հազար մարդ այն շրջաններից, որոնք գտնվում են հրդեհների օջախների մերձակայքում: 

 


© armedia.am