ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, փոխանցում է News.am-ը։
405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին։ Սա պատմական իրադարձություն է մեր հանրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը։
Նշենք, որ բանաձևը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը և Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին և ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարևորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։
Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձևի տարբերակը։