Կալիֆոռնիայի հարավ-արևելքում հրդեհների վտանգի արտակարգ ռեժիմ է հայտարարված

14:24     30 հոկտեմբերի, 2019

ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը հրդեհների վտանգի արտակարգ կարմիր ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայի հարավ-արևելքի համար: Բնական հրդեհներին այդքան նպաստող եղանակային պայմաններ չեն դիտվել նորագույն պատմության ընթացքում», ասված է նախազգուշացման մեջ, որը հոկտեմբերի 29-ին զետեղվել է ծառայության կայքում:

Բարդ եղանակային պայմաններ են սպասվում Նևադայի նահանգի հարավում և Արիզոնայի նահանգի հյուսիս-արևմուտքում:

Կալիֆոռնիայի հյուսիսի և հարավի տարածքում մոլեգնում են տասը խոշոր բնական հրդեհներ: Արտակարգ դրության ռեժիմ է սահվանված նահանգի ամբողջ տարածքում: Հուժկու հրդեհ է մոլեգնում Սան Ֆրանցիսկո քաղաքից հյուսիս ընկած շրջանում:

 


© armedia.am