Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն

11:23     1 նոյեմբերի, 2019

Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, հաղորդում է Armsport-ը։

Սարգիսը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի ու դրական լիցքեր փոխանցելու համար. «Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:


© armedia.am