Ռուսաստանի Պետդումայի խոսնակը կայցելի Հայաստան

13:06     1 նոյեմբերի, 2019

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Ռուսաստանի Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նոյեմբերի 4-5-ը կայցելի Հայաստան:

Նոյեմբերի 5-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ 12-րդ լիագումար նիստը: Այցի շրջանակներում նախատեսված են Դումայի խոսնակի երկկողմ հանդիպումներ:


© armedia.am