ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը կկայանա Գյումրիում

15:57     1 նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 6-ին Գյումրու Սև բերդ ամրոցում տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստը:

Նիստից հետո ամրոցին կից  սրահում հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը և ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:


© armedia.am