Վիրտուալ Սայաթ-Նովան նվագել է Կատարում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

16:17     1 նոյեմբերի, 2019

Կատարում հայ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ մասնացկել են «Qitcom Qatar It Conference and Exhibition» ցուցահանադեսին, փոխանցում է Rusarminfo-ն:

Ցուցահանդեսին ոլորտի մասնագետները ներկայացրել են հայկական տաղավար, որն այցելել է նաև Կատարի շեյխ Տամիմ բին Համադ Ալ-Տանին:

Ցուցահանդեսին ներկա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայկական տաղավարի տեսանյութ է հարապարակել:

«Հայկական տաղավարում նվագել է Սայաթ-Նովան», — գրել է նախարարը:

Հայ ազգային երգիչ, նվագահան Սայաթ-Նովայի վիրտուալ կերպարը հայկական ազգային Քամանչա գործիքով կատարել է «Քանի վուր ջան իմ» երգը:

 


© armedia.am