Մալիում բախումների արդյունքում զոհված զինվորականների թիվը հասել է 53-ի

11:49     2 նոյեմբերի, 2019

Մալիի բանակի զոհված զինծառայողների թիվը գրոհայինների հետ բախումների հետևանքով հասել է 53-ի, սպանվել է նաև մեկ քաղաքացիական անձ:

Իշխանությունների փոխանցմամբ՝ իրավիճակն այժմ վերահսկողության տակ է, զոհերի մարմինները ճանաչվել են:

Ուրբաթ գրոհայինները հարձակում են գործել Մենակա շրջանում գտնվող պահակակետի վրա: Մալիի կառավարությունը դատապարտել է «ահաբեկչական հարձակումը», որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի և վիրավորների:

Այս պահին ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


© armedia.am