Թուրքիայում կալանավորվել են ԻՊ զինյալներ

10:11     4 նոյեմբերի, 2019

Թուրքիայում հայտնաբերվել են ԻՊ զինյալներ, որոնք ղեկավարել են ահաբեկիչների ուսումնական ճամբարները, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, ուժայինները բռնել են ընդհանուր առմամբ յոթ կասկածյալի, նրանց թվում՝ ԻՊ բարձրաստիճան զինյալ՝ մոտ 1500-2000 զինյալներից կազմված ուսումնական ճամբարի պատասխանատու:
Հաղորդվում է նաև, որ կալանավորված յոթ զինյալներից երկուսը կախկինում կապ են ունեցել զենքի մատակարարումների, ինչպես նաև օտարերկրացիներին մարտական գոտիներին ուղարկելու հետ:


© armedia.am