Կատալոնացիները պատրաստվում են հանդիպել թագավորական զույգի հետ, որը կայցելի Իսպանիայի այս շրջանի մայրաքաղաք՝ Բարսելոնա: Այս մասին գրել է euronews-ը։
Ցուցարարների հիմնական մասը հավաքվել է հյուրանոցի դիմաց, որտեղ ժամանելու է թագավորական զույգը: Ենթադրվում է, որ թագավորն ու նրա կինը կմասնակցեն Ժիրոնա արքայադստեր անունը կրող պարգևատրման արարողությանը։ Այս տիտղոսը պատկանում է Լեոնոր արքայադստերը, որը թագավորական զույգի ավագ դուստրն է ու Իսպանիայի գահի ժառանգորդը:
Նշենք, որ Կատալոնիայում բողոքի ցույցերը շարունակվում են գրեթե մեկ ամիս։ Ցուցարարները բողոքում են Կատալոնիայի անկախությունը պաշտպանող քաղաքական գործիչների նկատմամբ դատավճիռները: