Հայաստանը ՌԴ հետ պայմանագրով նախատեսված 4 Су-30СМ կործանիչ ձեռք կբերի 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Այս մասին, ինչպես փոխանցում է aysor.am-ը, ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ զինված ուժերը համալրվում են նոր և արդիական զինատեսակներով:
Տոնոյանը նաև նշեց, որ արդիականցվում է 102-րդ ռազմաբազան, ինչպես սպառազինության, այնպես էլ նյութատեխնիական ապահոման տեսանկյունից:
«Հողատարածքի և զինծառայողների թվի ավելացում չի սպասվում», - ասաց նախարարը: