ԵԱՏՄ-ն պատրաստ է Ասիայի երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը. Մեդվեդև

19:09     4 նոյեմբերի, 2019

Բրունեյը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդն ու Ֆիլիպինները հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման նկատմամբ: Այս մասին Արևելաասիական XIV գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միասնական շուկայի ստեղծման փորձ է ձևավորվել Եվրասիական տնտեսական միությունում, կցանկանայի նշել, որ կազմակերպությունը բաց է շահագրգիռ երկրների հետ համագործակցության համար»,- ասել է նա:

Մեդվեդևը հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են կնքվել Վիետնամի, Սինգապուրի և Չինաստանի հետ, բանակցություններ են ընթանում Հնդկաստանի հետ:

ՌԴ վարչապետը վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է միավորել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի, ԵԱՏՄ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության պոտենցիալը:


© armedia.am