Էրդողանը կարող է չեղարկել իր այցն ԱՄՆ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության պատճառով

09:22     5 նոյեմբերի, 2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է չեղարկել իր այցը Վաշինգտոն Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով, տեղեկացնում է Reuters-ը։

Էրդողանը պետք է Վաշինգտոնում լինի նոյեմբերի 13-ին նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով, բայց անցած շաբաթ նա հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն այդ պլանները կասկածի տակ է դրել։

«Այդ քայլերը լրջորեն մթագնում են երկու երկրների կապերը։ Այդ որոշումների պատճառով Էրդողանի այցը կարող է հետաձգվել»,- ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան, որին հղում է կատարում գործակալությունը։


© armedia.am