Իրանը կրկին կրճատում է միջուկային գործարքով իր պատրավորությունները

12:35     5 նոյեմբերի, 2019

Իրանը նոյեմբերի 6-ին կսկսի իրականացնել միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հերթական փուլը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

«Իրանը վաղը կսկսի միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման հերթական փուլը», - հայտարարել է Իրանի նախագահը:

Նշվում է, որ նոր փուլը կսկսվի Ֆորդո միջուկային օբյեկտում ցենտրիֆուգի գործարկումից:


© armedia.am