Սիրիական կառավարական բանակը վերջին մի քանի տարում առաջին անգամ նավթային հանքավայր է գրավել երկրի հյուսիսարևելյան շրջանում գտնվող Ռումեյլան քաղաքի մոտակայքում:
Հիշեցնենք՝ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է Սիրիայի նավթային հանքավայրերը և ուժով պատասխանելու դրանք գրավելու փորձերին: Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները մտադիր չեն այնտեղ թողնել ո՛չ ռուս, ո՛չ սիրիացի զինվորականներին:
ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ նավթով հարուստ շրջանները Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում պետք է գտնվեն Սիրիայի կառավարության հսկողության տակ: