Բիլ Գեյթսը զիջել է դիրքերը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում

12:16     6 նոյեմբերի, 2019

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երկրորդ տեղը զիջել է ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moսt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Այս մասին է փաստում հեղինակավոր Forbes-ի վարկանիշը:

Այժմ Առնոն վարկանիշի երկրորդ տեղն է զբաղեցնում 107 միլիարդ դոլար գնահատվող կարողությամբ: Գեյթսը երրորդն է՝ 106,8 մլրդ դոլար ցուցանիշով:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակն առաջվա պես գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի միագումար կարողությունը կազմում է 112,4 մլրդ դոլար:


© armedia.am