Իսրայելն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ. Նեթանյահու

11:20     6 նոյեմբերի, 2019

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ հրեական պետությունն Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ:

«Հաշվի առնելով Իրանի՝ միջուկային ծրագիրը զարգացնելու ջանքերը՝ ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ մենք երբեք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք մշակել: Սա ոչ միայն մեր, այլ նաև Մերձավոր Արևելքի և աշխարհի անվտանգության համար է»,- ասել է Նեթանյահուն:

Նոյեմբերի 5-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկիրը նոյեմբերի 6-ից կսկսի միջուկային ծրագրով ստանձնած պարտավորությունների կրճատման նոր փուլը: Նույն օրն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իրանական կողմը նոյեմբերի 6-ից կսկսի Ֆորդոյի օբյեկտում ուրանի հարստացումը մինչև 5 տոկոսով:


© armedia.am