Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը

12:04     6 նոյեմբերի, 2019

Լոս Անջելեսում «Family Rescue Fund»-ի գալա ընթրիքի ժամանակ աճուրդում, որը կազմակերպել էին ամերիկահայերը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի նախաձեռնությամբ, 30 հազար դոլարով  վաճառվել է Մեգերյան Կարպետի «Տիեզերք» գորգը, որը գործվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների կողմից: Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի փոխանցմամբ՝ 3500 դոլարով վաճառվել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ  Ջիվան  Գասպարյանի դուդուկն ու 7500  դոլարով երգիչ Սերժ Թանկյանի կիթառը:

Նա նշեց, որ եղել են նաև նվիրատվություններ, հավաքված գումարն այժմ հաշվառման փուլում է, կազմում է ավելի քան 100-150 հազար դոլար:

Հավաքված գումարը, Շուշան Դանիելյանի խոսքով, ուղղվելու է Հայրենիքի պաշտպան վերականգնողական կենտրոնի դիմաց կառուցվող նոր ուսումնական շենքի շինարարությանը, որտեղ նաև ճաշարան է լինելու:


© armedia.am