Իրանն սկսել է Ֆորդոյում ուրանի հարստացումը

11:21     7 նոյեմբերի, 2019

Իրանն սկսել է Ֆորդո միջուկային օբյեկտում ուրանի հարստացումը: Այս մասին տեղեկացնում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

«Սկսվել է Ֆորդոյում ուրանի հարստացումը և վերարտադրումը», - ասվում է կազմակերպության հայտարարությունում:

Նշվում է, որ աշխատաքներին հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ բոլոր նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են եղել հարստացման գործընթացի մեկնակից առաջ:


© armedia.am