Միացյալ Նահանգներն ոչինչ չգիտի ԻՊ նոր պարագլխի մասին

13:05     7 նոյեմբերի, 2019

Միացյալ Նահանգները գործնականում ոչինչ չգիտի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր պարագլխի մասին: Այս մասին հայտնում է ABCnews-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի:

Դրա հետ մեկտեղ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԻՊ նոր առաջնորդը «ոչ ոք» է, և դա խանգարում է գրոհայիններին համախմբվելու նրա շուրջ:

Հիշեցնենք, հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Աբու Բաքր ալ-Բաղդադին ոչնչացվել է Իդլիբում ԱՄՆ զինված ուժերի գործողության արդյունքում:


© armedia.am