Բակո Սահակյանն աշխատանքային այցով մեկնել է Բելգիա

15:10     7 նոյեմբերի, 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն:

Նոյեմբերի 7-ին Նախագահ Սահակյանը Բրյուսել քաղաքում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի տնօրեն Նիկոլա Թավիտյանի հետ: 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: 
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործում:


© armedia.am