ՆԱՏՕ-ն «ուղեղի մահ» է ապրում. Մակրոն

19:12     7 նոյեմբերի, 2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist  շաբաթաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ապրում է «ուղեղի մահ», փոխանցում է «ՐԻԱ Նովոստի»գործակալությունը: 

Նրա կարծիքով, Միացյալ Նահանգներն իր գործընկերներին թիկունք է դարձնում, և Եվրոպան այլևս չի կարող հույսը դնել ԱՄՆ աջակցությանը:
«Այն, ինչ մենք հիմա ապրում ենք, ՆԱՏՕ-ի ուղեղի մահն է»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի առաջնորդի կարծիքով, Եվրոպան  սեփական զինված ուժերը ստեղծելու և զարգացնելու կարիք ունի, այլապես տարածաշրջանը չի կարողանա վերահսկել սեփական ճակատագիրը:


© armedia.am